«Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի ղեկավարությունը պատրաստ է աջակցել Արցախի առողջապահական համակարգին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին և վիրաբույժ Արա Անանյանին:
Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, քննարկվել են «Նորք-Մարաշ» կենտրոնի հետ համագործակցությունն ընդլայնելու, նրա ներուժը ու հարուստ փորձն Արցախի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ օգտագործելու հետ կապված հարցերը:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել այցելությունները Արցախ և աջակցել բժշկական կադրերի որակավորման բարձրացման գործընթացում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան