Նույնիսկ պատերազմը չի լուծի Ղարաբաղի հարցը
«Ժամանակ»-ի հետ զրույցում «Զերկալո» օրաթերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովը համոզմունք է հայտնել, որ անգամ պատերազմի վերսկսումից հետո Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվի, կմնա այն, ինչ կա այսօր:
Նա կարծում է, որ Ադրբեջանին ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու չէ, «քանզի երբ այդ երկրի նախագահն ամեն օր հայտարարում է, թե ինքն ուժեղ է, իր ռազմական բյուջեն ավելի շատ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն, ապա ուշ թե շուտ հասարակությունը պահանջ է դնում նախագահի առջեւ` լուծել հարցը: Կարծում եմ` միջազգային խաղացողներին էլ ստատուս քվոն ձեռնտու չէ: Եթե միջազգային գերտերությունները համոզված լինեին, որ ստատուս քվոն ներկայիս դիրքորոշումների պայմաններում հնարավոր կլինի պահպանել նաեւ առաջիկայում, ապա այն այդպես էլ կթողնեին, բայց 2008 թ. Վրաստանի դեպքերը ցույց տվեցին, որ ստատուս քվոն կարող է խախտվել ցանկացած պահի եւ հասցնել նույն այդ գերտերություններին պատերազմի եզրին…»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում