Ամերիկահայ բժիշկ-գիտնական Ջեք Գևորգյանին հիվանդանոց են տեղափոխել
Ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանին, ով առավել հայտնի է որպես «դոկտոր Մահ», տեղափոխել են հիվանդանոց թոքերի բորբոքման ու երիկամների հետ խնդիրներ ունենալու պատճառով:
Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, մի քանի շաբաթ առաջ 82-ամյա Ջեք Գևորգյանն արդեն հոսպիտալացվել էր: Վերջինիս ներկայացուցիչների խոսքերով, Գևորգյանը տառապում է գերհոգնածությունից, սակայն նրա դրությունը ծանր անվանել չի կարելի:
Հիշեցնենք, Ջեք Գևորգյաննը 1990-1998թթ. մերսիտրոնով օգնել է կյանքից հեռանալ ավելի քան 130 հիվանդի: 1999 թվականի Ջեք Գևորգյանը մեղադրվել է երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ, երբ իրավապահ մարմինների ձեռքն է ընկել 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսագրությունը: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարվա ազատազրկման է դատապարտվել: 2007 թվականի հունիսին Միչիգան նահանգի համաներման խորհուրդը որոշել է ազատ արձակել 79-ամյա բժշկին` վատթարացող առողջության, ինչպես նաև` «նա այլևս չի կարող սպառնալիք ներկայացնել հանրության համար» պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան