Արցախի փողոցի վթարից տուժած 7-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է. նրա մոտ թունավորման շրջան է սկսել
Արցախի փողոցում օրերս տեղի ունեցած ուժգին ավտովթարի հետևանքով այրված թիվ 76 երթուղային տաքսու 7-ամյա ուղևոր Գոռ Հայրապետյանը դուրս է եկել շոկային վիճակից ու այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի Այրվածքաբանության ինստիտուտի Վերակենդանացման բաժնի ղեկավար Սանթուր Առաքելյանը:
Նրա խոսքով, երեխայի մոտ այժմ թունավորման շրջան է սկսվել: «Ստացած այրվածքներից թույներ են արտադրվում, որոնք ներթափանացում են արյան մեջ: Այժմ հիվանդության ընթացքն այդպիսին է», -մասնագիտորեն բացատրեց բաժնի վարիչը:
Երեխան վթարի հետևանքով ստացել է 3-րդ աստիճանի այրվածք, որը զբաղեցնում է նրա մարմնի 25%-ը:
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 17-ին՝ ժամը 21.27-ին, Արցախի պողոտայի թիվ 24 շենքի հարակից տարածքում, երբ միմյանց էին բախվել թիվ 76 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 3456 Տ պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Տեղում զոհվել էին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ու առջևի երկու ուղևորները և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1987թ.-ին ծնված Սերգեյ Բաղշյանը:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 9 ուղևոր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան