Հրազդանի էներգետիկ կազմակերպության բաժնետոմսերը ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ի C ազատ շուկայում
Այսօրվանից «Հրազդանի Էներգետիկ Կազմակերպություն (ՀրազՋԵԿ)» բաց բաժնետիրական ընկերության անվանական բաժնետոմսերը (HRPC) թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ազատ C շուկայում:
Ընկերության բաժնետոմսերի այս թողարկումը ընդգրկում է 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1.597.430 բաժնետոմս:
NASDAQ OMX ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, «Հրազդանի Էներգետիկ Կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ն այն 4 ընկերություններից է, որոնք ապահովում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 80%-ից ավել մասը:
ՀրազՋԷԿ-ի ընդհանուր արտադրողականության ծավալը կազմում է 1.110 MW, իսկ ներկայումս գործող՝ 760 MW: Հայաստանի շուկայում ՀրազՋԷԿ-ը ունի հավասարակշռող կարգավիճակ՝ արտադրելով էլեկտրաէներգիա միայն ներքին շուկայում դեֆիցիտի առաջացման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա