ԻՏՁՄ-ն քննարկում է էլեկտրոնային առևտրի խնդիրները
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE), նպատակ ունենալով աջակցել Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացմանը, այսօր ոլորտի մասնագետների հետ անցկացրեց «Էլեկտրոնային առևտուր: Նոր հնարավորություններ Հայկական շուկայում» թեմայով սեմինար-կլոր սեղան:
«Օվերոլ Սոլուշընզ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Քոթանյանը ներկայացնելով ԱրՔա էլեկտրոնային վճարային համակարգի տեսլականը Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման վերաբերյալ նշեց, որ ծառայությունների շարքում այսօր մեծ տարածում ունի արդեն ինտերնետային առևտուրը։
«Վերջին երեք տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ անկախ տնտեսական անբարենպաստ պայմաններից, անկանխիկ գործարքների ծավալը զգալիորեն ավելացել է։ Սա էլ մի գործոն է, որը ցույց է տալիս, որ էլեկտրոնային առևտուր հասկացությունն անխուսափելիորեն ներխուժում է մեր կյանք »,- նշեց Դավիթ Քոթանյանը։
Անդրադառնալով հիմնական խնդիրներին Դավիթ Քոթանյանը մասնավորապես առանձնացրեց երկու գործոն` նախ Հայաստանը դիտարկվում է որպես ռիսկային գոտի և օտարերկրացիները դեռևս բավարար չեն վստահում մեր շուկային։
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում ընկերությունների առաջադրած խնդիրներն առաջիկայում կքննարկվեն էլեկտրոնային առևտրի զարգացման միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:
Նշենք , որ սեմինարի ընթացքում կներկայացվեն Էլեկտրոնային առևտրի առկա ենթակառուցվածքները, տեխնիկական և իրավական խնդիրները: