Հայաստանի բնակչության 80 տոկոսը զրկվել է կապից. Վրաստանում դարձյալ մալուխ է վնասվել
Հայաստանի բնակչության շուրջ 80 տոկոսը զրկվել է ինտերնետ կապից: Վրաստանի տարածքով ինտերնետ մատակարարող «Ֆայբերնետ» ընկերության մալուխը այդ երկրի տարածքում վնասվել է: Panorama.am-ին ADC-ից տեղեկացրին, որ կապ չի լինի մինչև երեկոյան ժամը 20:00-ն: Փոխանցեցին նաև, որ Վրաստանի տարածքում այս պահին մալուխի վերականգնման աշխատանքներ են իրականացվում:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանի տարածքում մալուխի վնասվելու պատճառով Հայաստանը զրկվել է ինտերնետային կապից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան