Ամերիկացի ու հայաստանցի դերասաններ Արցախում կբեմադրեն «Մուսա լեռան քառասուն օրը»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունից և ԱՄՆ-ից ժամանած մի խումբ մշակույթի գործիչների և դերասանների, ովքեր Ստեփանակերտում կբեմադրեն Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի մոտիվներով գրական-երաժշտական ներկայացումը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը կարևորել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերի համադրումը համազգային նշանակություն ունեցող իրադարձությունների լայն լուսաբանման գործում, ինչը հանդիսանում է մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաև միջազգային հանրությանը հայ ժողովրդի պատմությանը ծանոթացնելու հիմնական ուղղություններից մեկը:
Երկուստեք նշվել է, որ նման միջոցառումները պետք է պարբերաբար կազմակերպվեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր օջախներում:
Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները