Գյուղնախարարը մեկնել է Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին և նրա տեղակալ Գրիշա Բաղիյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացման, այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ահղորդմամբ, հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրներին: