Ի՞նչ են գուժում Ադրբեջանի խաղաղության աղավնիները
Անդրադառնալով ադրբեջանական «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի և Միլի մեջլիսի պատգամավոր Մուսաբեկովի, այսպես կոչված, խաղաղարար կոչերին` Голос Армении թերթը սարկազմով նկատում է, որ Ադրբեջանում բազեներից բացի, ի հայտ են եկել նաև «խաղաղության աղավնիներ»: Այսպես` Միրկադիրովը նշել է, որ Ադրբեջանում վախենում են պատերազմ սկսել, քանի որ Ռուսաստանը «կարող է նրանց գլխին տալ», իսկ Մուսաբեկովն իր հերթին հայտարարել է, թե Հայաստանի իշխանության գլուխ այնպիսի մարդիկ են կանգնած, ում վախեցնելն անհնար է, սակայն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները նորմալ են, այդպես կվարվեր ցանկացած «օկուպացված տարածքներ» ունեցող երկիր: Այս կապակցությամբ թերթը նկատում է, որ նման հայտարարություններ հնչում են հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ցուցադրական լայնամասշտաբ զորավարժություններ է պատրաստում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հետ իր սահմանում:
Ըստ թերթի` Ադրբեջանն, օգտվելով առիթից, որ գլխին հարվածողներից Մոսկվան, Վաշինգթոնը և Փարիզը դեռ լռում են, ակտիվորեն զինվում և զորավարժություններ է անցկացնում` դրա հետ մեկտեղ փորձելով քնացնել հայկական պետությունների զգոնությունը կեղծ խաղարար հայտարարություններով: Միևնույն ժամանակ, հղում անելով PanARMENIAN.net կայքին` թերթը տեղեկացնում է, որ ԼՂՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, որ ղարաբաղյան կողմի դիտորդները շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակում չեն գրանցել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում