Կառավարությունը կստուգի դաշնակցական նախկին պաշտոնյաների գործունեությունը
«Հրապարակը» կարծում է, որ ՀՀ կառավարությունում ամենից շատ նեղսրտում են դաշնակցականների քննադատություններից եւ առաջիկայում էլ որոշել են ադեկվատ պատասխան տալ. «Այժմ քննարկում են կառավարության նախկին դաշնակցական անդամների ղեկավարած տարիներին կատարված չարաշահումները հրապարակայնացնելու հարցը»:
Մեկ այլ լուրով թերթը գրում է, որ ԱԺ գործարար պատգամավորներից մեկը, ի պատասխան ԱԺ նախագահի հայտարարության, թե բացակայող պատգամավորները կպատժվեն, նրանց աշխատավարձից պահումներ կարվեն, ասել է. «Իսկ մեր ինչի՞ն են պետք այդ գրոշները, մենք մեր աշխատավարձի քարտերը տալիս ենք օգնականներին, որ իրենք ստանան այդ գումարը: Սրանից հետո կարող ենք նվիրել պրն Աբրահամյանին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում