Ք. Էշթոնը կոչ է արել Ադրբեջանին՝ հարգել հիմնարար ազատություններն և երաշխավորել օրենքի գերակայությունը
ԵՄ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար և Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանում քաղաքական ակտիվիստներին ազատազրկման ենթարկելու վերաբերյալ դատավճիռները:
«Ես առավել քան մտահոգված եմ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակով: Երկու երիտասարդ ակտիվիստների` Ջաբար Սավալանի և Բախտյար Հաջիևի նկատմամբ մայիսի 4-ի և մայիսի 18-ի դատավճիռները անհանգստացնում են մեզ: Երկու դեպքում էլ հանգամանքները ենթադրել են տալիս, որ քաղաքական շարժառիթները ստվերել են դատաքննությունները: Մենք Ադրբեջանին կոչ են անում ողջ ծավալով հարգել հիմնարար ազատություններն և երաշխավորել օրենքի գերակայությունը` միջազգային այն պարտավորություններին համապատասխան, որոնք ստանձնել է Ադրբեջանը: Մենք նաև Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել դատավճիռների արագ և արդար վերանայումը»- ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ