«Զրո խնդիր» կամ «մե′կ մեխին, մե′կ պայտին»

Հեղինակ` Մեկնաբանությունը` արաբագետ Արմեն Պետրոսյանի

Այս տարվա մայիսի սկզբին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին, անդրադառնալով մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիայի դերին, նշել է.

«Թուրքիան կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում և օժտված է մերձավորարևելյան բոլոր հակամարտությունները կարգավորելու հնարավորությամբ: Այս հարցում Թուրքիայի դերն անփոխարինելի է, քանի որ, ի տարբերություն մերձավորարևելյան խնդիրների կարգավորման հարցում մյուս միջնորդ երկրների, Անկարան միջնորդական առաքելության ժամանակ «չի հետապնդում» որևէ սեփական նպատակ. դա կազմում է Թուրքիայի արտաքին քաղաքականության մի մասը, որը հիմնված է «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի վրա»:

Ինչ խոսք, արաբական աշխարհում հաճախ հնչող նման կարծիքները, որոնք ծնունդն են Թուրքիայի միջնորդական քաղաքականության հետ կապված անկեղծ հույսերի, բախվելով իրադարձությունների զարգացման օբյեկտիվ ընթացքին, աստիճանաբար ցուցաբերում են Անկարայի որդեգրած տարածաշրջանային քաղաքականության առնվազն իմիտացիոն բնույթը:

Վերոնշյալ վարկածի հաստատման գործում առաջինը «օգնության է գալիս» հենց թուրքական մամուլը, որն ահազանգում է արաբական երկրներում հակաթուրքական տրամադրությունների աննախադեպ աճի մասին: «Դժվար չէ կռահել, թե որտեղից են ծնունդ առնում նմանօրինակ ենթադրությունները. դրա մեղքը լիբիական հակամարտության հարցում Անկարայի երկիմաստ և անկայուն դիրքորոշումն է: Թուրքական կառավարությունը փորձում է «վստահելի ավագ եղբոր դեր խաղալ», որն անընդհատ խուսավարում է Տրիպոլիի և Բենղազիի միջև», - նշում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:

Այսպիսով, նախ թուրքական իշխանությունները կտրուկ քննադատության են ենթարկում ՆԱՏՕ-ի միջամտությունը ինքնիշխան պետության ներքին գործերին և հանդես գալիս Լիբիայում իրականացվող ռազմական գործողությանը Թուրքիայի մասնակցության դեմ, իսկ քիչ անց «անսպասելիորեն» Թուրքիայի Ազգային մեծ ժողովը գործողությանը մասնակցելու որոշում է կայացնում, ինչ խոսք, հայտարարելով. «Ոչ մի թուրք զինվոր զենք չի բարձրացնի իր մուսուլման եղբայրների վրա»: Շատ չանցած` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ իր երկիրը Կոալիցիայի կազմում տրամադրել է հինգ ռազմանավ և մեկ սուզանավ:

Այդուհանդերձ, լիբիական ապստամբներն Անկարային մեղադրում են պասիվության մեջ`գտնելով, որ Թուրքիան անուղղակիորեն աջակցում է Քադաֆիին` երկարաձգելով նրա ռեժիմի կյանքը:

 «Մենք ծանրակշիռ ապացույցներ ունենք, որ հենց Թուրքիայի մեղքով է, որ ՆԱՏՕ-ն թուլացրել է ռազմական գործողությունները կադաֆիական ուժերի դեմ»,-հայտարարել է լիբիական ապստամբների ներկայացուցիչ գնդապետ Համիդ Բալհերը:

Ընդդիմության բողոքները հանգեցրին նրանց զենք ուղարկելուց` Անկարայի կտրուկ հրաժարմանը, ինչի արդյունքում հարձակում տեղի ունեցավ Բենղազիում տեղակայված թուրքական հյուպատոսության վրա, որը գտնվում էր ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո: Այդ հարձակման ընթացքում մոտ 400 մարդ, զենքերով և դանակներով զինված, փորձել են գրոհել դիվանագիտական առաքելության վրա` Թուրքիայի դրոշն իջեցնելու պահանջով: Ցուցարարները հայտարարել են, որ Թուրքիան դավաճանել է «իսլամական եղբայրությունը», քանի որ մուսուլմաններն արաբական երկրներում չեն ստանում անհրաժեշտ աջակցություն թուրքական կառավարությունից:

«Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակում է վարել չափազանց մեղմ քաղաքականություն, չի աջակցում նրանց պատմության ճգնաժամային պահերին: Անկասկած, նրանք (արաբները) դա չեն մոռանա»,-մեկնաբանում է «Միլլիեթ» թերթը: Փորձենք «հակադարձել». այդ ինչպե՞ս չի աջակցում. մի՞թե ընդամենը օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը «անմիջապես հեռանալու կոչով» չդիմեց Մ. Քադաֆիին:

Հաջորդիվ թուրքական մամուլին «օժանդակելու» է գալիս վերը նշված լիբիական դեպքերի օբյելտիվ փաստական վերլուծությունը, և արդեն երկուսը միասին «օգնում են» կանխատեսել արաբական մյուս «եղբայրական» պետության` Սիրիայի ներքաղաքական խնդիրներին Անկարայի կողմից` «միջնորդության» տրամաբանական ընթացքը: Սիրիական իրադարձությունների զարգացման սկզբնական փուլում թուրքական կառավարությունը հայտարարում էր «մուսուլման եղբոր» և անմիջական հարևան պետության իշխանություններին իրենց անկեղծ զորակցության մասին, զուգահեռաբար բացում սահմանները Էրդողանից «փրկություն հայցող» սիրիացի ներգաղթյալների առջև: Իսկ անցյալ շաբաթ արդեն Թուրքիայում տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի հատուկ նիստը, որի մասնակիցները «կոչերի վարպետ» Էրդողանի գլխավորությամբ կոչ արեցին սիրիական իշխանություններին` անհապաղ կերպով իրականացնել բարեփոխումներ և դադարեցնել բողոքի գործողությունների ճնշումը:
Ավելին, Սիրիայի հարցում ակնհայտ է որոշակի առաջխաղացում. Անկարան բողոքի ակցիաներ թույլատրելու փաստացի օրինակով է հանդես գալիս` թույլատրելով թուրքաբնակ սիրիացիների ցույցը, որի ընթացքում այդ երկրում բնակվող մոտ հազար սիրիացի ներգաղթյալներ դուրս էին եկել Ստամբուլի փողոցներ` ի նշան բողոքի, իրենց կարծիքով, նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարության` սեփական ժողովրդի դեմ իրականացվող անարդար քաղաքականության դեմ: Ակցիան ավարտվել է Ստամբուլի`«Ֆաթիհ» ամենամեծ մզկիթի մոտ, որտեղ ցուցարարներն այրել են Բաշար Ալ-Ասադի պատկերով ցուցապաստառը և կոչ արել թուրքական կառավարությանը` խզելու հարաբերությունները սիրիական իշխանությունների հետ:

Միաժամանակ Սիրիայի ազգային հեռուստատեսությունը ցուցադրել է մի տեսանյութ, որը պարունակում էր կադրեր` առգրավված հսկայական քանակությամբ զենք-զինամթերքի և միլիոնավոր ամերիկյան դոլլարի հասնող գումարի փաստի վերաբերյալ, իսկ տեսանյութի հեղինակը լռելյայն կասկածի վեկտորն ուղղում է դեպի հարևան երկրներից ամենաթույլը վերահսկվող թուրքական սահմանը:

Վերջում, Թուրքիայի միջնորդական գործունեությանն, ըստ էության, գնահատական տալու համար թուրքական մամուլին, նրան «օգնության» եկած մերձավորարևելյան իրադարձությունների օբյեկտիվ վերլուծությանը իր նպաստն է բերում նաև ժողովրդակաև իմաստությունը. «զրո խնդիր հարևանների հետ»-ը:
 Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը կարելի է որակել որպես «մե′կ մեխին, մե′կ պայտին հարվածելու» քաղաքականություն, որը Մերձավոր Արևելքի երկրներում ընթացող զարգացումների համատեքստում փորձում է մեծացնել Թուրքիայի ազդեցությունը և ներկայացնել նրան տարածաշրջանային տերության նոր կերպարով: Իսկ արդեն թուրքական պետության այս քաղաքականության հեռանկարները կանխատեսելու համար դարձյալ դիմենք թուրք վերլուծաբանի` Ջյունեյթ Ուլսևերի «օգնությանը», ով նկատել է. «Միջազգային բազմաթիվ խնդիրներում առաջնության հավակնող Թուրքիայի համար գնալով ավելի բարդ կլինի անաչառ իրավարարի և խաղաղարարի կեցվածք ընդունելն` իր շահերը համատեղելով օբյեկտիվ իրողությունների և այլ ժողովուրդների պատմական հիշողության հետ»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}