«Ազադլիգ». Ադրբեջանի ամբողջ բիզնես համակարգն իշխող ընտանիքի և օլիգարխների ձեռքում է
Ինչպես երևում է, Ադրբեջանի իշխանության կողմից հայտարարված «հակակոռուպցիոն շոուն» իր բովանդակությամբ Իլհամ Ալիևի անցկացրած «ձվի խորհրդակցությունից» հետո, ձվի գինը մի փոքր նվազեցնելուց զատ, այլ նշանակություն չունեցավ:
Իրականում յուրաքանչյուրին հայտնի էր, որ Ադրբեջանում կոռուպցիայի բուրգի գագաթին հենց Իլհամ Ալիևն է կանգնած: Նաև երկրում բոլոր բիզնես բնագավառները իշխող ընտանիքի և օլիգարխ չինովնիկների մենատիրության տակ են:
«Նավթը «նորին գերազանցությունների» անձեռնմխելի «ազգային» հարստությունն է: Այդ բնագավառը միանշանակորեն վերահսկում է իշխող ընտանիքը: Վառելիքի վաճառքը հանձնարարված է պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևին և Իլհամ Ալիևի անձական պահպանության ղեկավար Բեյլեր Էյուբովին:
Առաջինը ղեկավարում է SOCAR-ի բենզալցակայանները, իսկ երկրորդը` «Azpetrol»-ը: Փողերն էլ են նրանք հաշվում, քանի որ Ադրբեջանի բանկային համակարգի նշանակալից մասը իշխող ընտանիքին է պատկանում («Միջազգային բանկ», «Կապիտալբանկ», «Bank Standart», «Nikoil»), իսկ մնացած բանկերը` արտակարգ իրավիճակների, տրանսպորտի, ներքին գործերի նախարարներին և մի քանի պատգամավորների:
Եթե անշարժ գույք եք ցանկանում գնել, եթե ուզում եք երթևեկել, ուրեմն պետք է նրանց հարստացնեք, առողջանալու համար պետք է նրանց վճարեք, եթե ուզում եք ինչ-որ բան բերել երկիր, ուրեմն պետք է լեզու գտնեք Ք. Հեյդարովի և Բ. Էյուբովի հետ, եթե ցանկանում ենք պարզապես ջուր խմել կամ ինչ-որ հյութ, էլի պետք է նրանց վճարեք: Իշխանամետ մամուլն էլ վստահված է Ադրբեջանի «գորշ կարդինալին»` նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևին: Դժվար չէ համոզվել, որ այս ամենի գլխին էլ Իլհամ Ալիևն է կանգնած»,- սարկազմով հայտնում է «Ազադլիգ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան