Հասարակություն 16:57 23/05/2011

Հայաստանի ազգային գրապալատի աշխատակից-տառաստեղծները պարգևատրվել են

Ապրիլի 27-29–ը «Գրանշան 2008-2010»–ի մրցանակակիր աշխատանքները մեծ հաջողությամբ ցուցադրվել են ԱՊՀ մասնակից-պետությունների դիզայներների միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողություն-ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցադրության կազմակերպիչներն էին «Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիայի և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան:

Ցուցահանդեսում տեղ էին գտել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթի մասնակից հայ տառաստեղծների շուրջ 112 աշխատանքներ, որոնք բարձր գնահատանքի են արժանացել տառարվեստի բնագավառում հանրահայտ «Պարաթայփ» ընկերության մասնագետների, ցուցահանդեսի այցելուների և կազմակերպիչների կողմից։ Մոսկվայում ցուցահանդեսը բարձր մակարդակով անցկացնելու համար Հայաստանի ազգային գրապալատի աշխատակիցներ Էդիկ Ղաբուզյանն ու Անժելլա Պողոսովան պարգևատրվել են Մոսկվայի դիզայներների միության հատուկ դիպլոմներով։

«Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիան նաև շնորհակալական նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Գրանշան» ամենամյա միջազգային մրցույթ անցկացնելու ճանապարհով` շրիֆտային մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար և հույս հայտնել, որ «Գրանշան» մրցույթի անցկացումը կխթանի շրիֆտային մշակույթի զարգացմանը և նոր հարթակ կհանդիսանա տարբեր երկրների միջև մշակութային նախաձեռնությունների փոխանակման ասպարեզում։

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2008 թվականից անցկացվող «Գրանշան» տառատեսակների ամենամյա միջազգային մրցույթն, արդեն, լայն ճանաչում և հեղինակություն է ձեռք բերել միջազգային ասպարեզում, որի հանձնաժողովի կազմում ընդգրկված են տառարվեստի բնագավառի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ` ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Չեխիայից և Հայաստանից։ Տարեցտարի ավելանում է մրցույթի աշխարհագրությունը թե՛ մասնակից պետությունների և թե՛ տառաստեղծների ընդգրկման աrումով։

«Գրանշան 2008-2009»-ի մրցույթներում մրցանակների արժանացած
աշխատանքները ցուցադրվել են Լինքոլնի և Սանկտ Պետերբուրգի՝ կալիգրաֆիայի միջազգային ցուցահանդեսներում: 2010 թ. «Գրանշան»-ի մրցանակակիր
աշխատանքները ներկայացվել են TDC մրցույթի հաղթող աշխատանքների և TypoLyrics-ի գրքերի հետ միասին` Մյունխենի ցուցահանդեսում, իսկ Երևանում` Թարգմանիչների ֆորումի շրջանակներում ցուցադրվել են ԱՊՀ երկրների տպագիր գրականությունը ներկայացնող մեծածավալ ցուցահանդեսում:
2010 թվականից «Գրանշան» տառատեսակների մրցույթի համակազմակերպիչ է հանդիսանում Մյունխենի տպագրական դիզայներների միությունը (tgm)։
Միջազգային տարբեր մրցույթներում այլազգի տառաստեղծները ներկայացնում են հայկական տառատեսակներ, իսկ հայ տառաստեղծները մասնակցում են ոչ հայկական տառատեսակների անվանակարգերին, ինչը նպաստում է հայկական տառարվեստի հետագա զարգացմանն ու հայկական տառարվեստի ճանաչմանն արտերկրում։

Հայաստանի ազգային գրապալատում մշակված «Մարիամ» և «Գրապալատ» տառատեսակները, որոնք «Գրանշան 2008»-ին արժանացել էին առաջին կարգի մրցանակների, ՀՀ Կառավարության կողմից 2010 թ. հոկտեմբերին ընդունվել են որպես պետական պաշտոնական տառատեսակներ և գործածվում են պետական
փաստաթղթաշրջանառության մեջ:

«Գրանշան» մրցույթի աշխատանքները հանրահռչակելու նպատակով 2008 թ. գործում է www.granshan.org  կայքը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:14
Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում։ Եթե այս գողգոթայի պատճառ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Դուք ծա՞ռ եք ընտրում, թե՞ հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հիմա էլի կասեն «չար ու...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումնել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է փոխանցել։ Այն փոխանցել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սերգեյ Մելքոնյան. Իսրայելը չհաղթեց, ՀԱՄԱՍ-ը չպարտվեց
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մի քանի հիմնական նկատառումներ է ներկայացրել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան մտնել արգելելու մասին
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան քաղաք մուտք գործել արգելելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում
Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հանրակրթության նոր չափորոշիչը հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում
«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ինչո՞ւ է ազատվել պաշտոնից ոստիկանության Աշտարակի բաժնի պետը. ՆԳ նախարար
««Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք։ Համայնքային ոստիկանության  Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում։ Պարոն Մարտիրոսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
«Մեր պաշտոնական դիրքորոշումը Երևանին լավ հայտնի է, որի էության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մենք հայտնում ենք Հարավային Կովկասում...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա  աշխատանքի մասին։ Ռեժիսորի խոսքով, ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
Անցած տարվա ընթացքում պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել են շուրջ չորս հազար հանցագործություններ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}