Դավութօղլուն համաձայնել է, որ «Սարը գելինը» հայկական ժողովրդական երգ է
Երեկ թուրքական «KanalD» հեռուստալիքով հեռարձակվող «Şeffaf Oda» (Թափանցիկ սենյակ) հաղորդմանն հյուրընկալված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հաստատել է, որ «Սարը գելին» անվամբ երգը հայկական ժողովրդական երգ է:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` հաղորդավարը, անդրադառնալով եղբայրական հարաբերությունների թեմային, հանդես է եկել հետևյալ առաջարկով. «Եկեք հայերին էլ հիշենք ու լսենք հայկական ժողովրդական մի երգ` «Սարը գելին»-ը: Ի պատասխան Դավութօղլուն ժպիտով արձագանքել է` հաճույքով: Երգի հեռարձակման ընթացքում Դավութօղլուն նույնիսկ ձայնակցել է երգչին:
Նշենք, որ «Սարի գելին» թուրքերենով նշանակում է «նորահարս»: Հայկական ժողովրդական ծագում ունեցող այդ երգը լայնորեն տարածված է Հայաստանում, Իրանում, Իրաքում, Թուրքիայում և Ադրբեջանում։ Թուրքերն ու ազերիները ժխտում են երգի հայկական ծագումը և շեշտում, թե այն ադրբեջանաթուրքական ծագում ունի: Մինչդեռ այդ երգն իրականում գողացվել է ու թրքացվել: Երբ մեկնարկվեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը, որոշ վերլուծաբաններ «Սարը գելին»-ը համարեցին հայ-թուրքական դիվանագիտության «soundtrack»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին