«168 ժամ». «Ararat Park Hyatt» Հանրապետության հրապարակում
Ըստ «168 ժամի»` Հանրապետության հրապարակում գտնվող շենքերից մեկը, որտեղ տեղակայված էր նախկին ՀԱՄԽ-ը, վաճառվել է Մոսկվայում գտնվող «Ararat Park Hyatt» բարձրակարգ հյուրանոցային համալիրի սեփականատերերին: Վաճառքը տեղի է ունեցել 2008-ին, իսկ կառուցապատման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Թերթի տեղեկություններով` երեւանյան «Ararat Park Hyatt» հյուրանոցի բաժնետերերի շարքում, բացի ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանից, հայաստանցի որոշ քաղաքական-տնտեսական գործիչներ կան: Նշյալ շենքը գնվել է «Գինեքար» ՍՊԸ-ի կողմից, որի սեփականատերը հենց Ս. Սարգսյանն է, եւ այդ ՍՊԸ-ի անունը կապվում է տարիներ առաջ «Էրեբունի» հյուրանոցի սեփականաշնորհման հետ: Այն ժամանակ խոսվում էր, որ հյուրանոցի տնօրինությունն այդ հյուրանոցում ապրող փախստականներին ու երկրաշարժից տուժած ընտանիքներին սկսեց տեղահանել` չնչին գումարներ փոխհատուցելով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում