«Ayo show»-ն պատրաստվում է տարեդարձին
Մայիսի 29-ին Մոսկվայի տանը «Ayo show»-ն կնշի իր ծննդյան առաջին տարեդարձը, իսկ մինչ այդ դրա մասնակիցները նախատեսում են հանդիպել լրագրողների հետ:
«Ճիշտ մեկ տարի առաջ այստեղ` Մոսկվայի տանը, կայացավ առաջին համերգը «Ayo show» նախագծի շրջանակներում: Ապա համերգներ կազմակերպվեցին «Ուլիխանյան» ակումբում»,-ասում է «Ayo show»-ի PR-մենեջեր, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կուրաժ 2» պրոդյուսերական կուրսի ուսանողուհի Լիդիա Քարամյանը, ապա հավելում, որ մայիսի 29-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա երկու ժամ անցկացնել Լևոն Բեգլարյան բացառիկ մարդու հաճելի ընկերակցությամբ: Նշենք, որ նա հայտնի է մի շարք երգի-ծական հեռուստասերիալներից և «Բաժանորդը հասանելի է» հաղորդումից:
Ամբողջ համերգի ընթացքում Լևոնը կցուցադրի իր վարպետությունը արվեստի տարբեր ժան-րերում` երգիծական էտյուդներ, սկետչ շոու, տեսահոլովակների միջոցով փորձարարական համարներ` տարբեր երաժշտական գործիքներով, բլից կատակներ, երաժշտական համարներ, մնջախաղ, նմանակում:
«Ayo show»-ի կազմակերպիչների տեղեկացմամաբ, այս ամենը համեմված կլինի իմպրովիզացիաներով և, իհարկե, ինքնատիպ տոնական տորթով: Կներկայացվեն թե նոր համարներ, թե արդեն հանդիսատեսի սերը նվաճած կատարումներ:
«Ayo show» նախագիծը ներկայանում է «One man show» ձևաչափով, որը ծնունդ է առել Մեծ Բրիտանիայում, այնուհետև հաստատվել Ամերիկայում և ենթադրում է բեմական տարբեր ժանրերի յուրօրինակ սինթեզ:
Պրոդյուսեր Հովհաննես Բարսեղյանի խոսքով, հետագայում այս ծրագիրը կունենա նաև հեռուստատարբերակ: Նախատեսվում են նաև հյուրախաղեր հանրապետության տարբեր քաղաքներում` Վանաձոր Գյումրի, Մեղրի, Իջևան, Դիլիջան:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին