Խոսքի ազատությունից քաոս մեկ քայլ է
Վերջերս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ընթացիկ տարվա մեջ հրապարակեց հերթական զեկույցն այն մասին, որ այս տարվա ընթացքում Հայաստանում ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու 15 փորձ է արձանագրվել: Այս կապակցությամբ «Голос Армении»- ին գրում է, որ ԶԼՄ-ների Մասին նոր օրենքում իսկապես մի շարք թերություններ կան, սակայն պետք է դիտարկել նաև հարցի մյուս կողմը: Հայկական լրատվամիջոցների միջավայրում տեղեկատվական քաոս է տիրում, որոշ հայկական լրատվամիջոցներ լի են կեղծ տեղեկատվություններով, բամբասանքներով և պարզապես վիրավորանքներով այս կամ այն քաղաքական գործչի հասցեին: Որպես օրինակ թերթը հիշեցնում է հայկական թերթերից մեկում բանաստեղծ Մերուժանի հայտարարությունը, թե իբր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին սպանել են: «Ընդհանրապես որևէ փաստարկով չամրապնդված հայտարարությունը, որը միմիայն բանաստեղծի երևակայության արդյունքն էր` առանց վարանելու հայտնվեց հայկական թերթերից մեկում»,-նշում է հոդվածագիրը և հավելում, որ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող զանազան կազմակերպությունները երբեք չեն խոսում այն մասին, որ խոսքի ազատությունը ոչ մի ընդհանուր բան չունի երևակայական տեղեկությունների և զրպարտությունների հրապարակման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում