Փարիզում բացվել է ինտերնետի զարգացման խնդիրներին ուղղված ֆորում
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հովանու տակ այսօր Փարիզում բացվել է ինտերնետի զարգացման խնդիրներին նվիրված միջազգային ֆորում:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Երկօրյա ֆորումին մասնակցում են առաջատար ինտերնետ-ընկերությունների ղեկավարները (Microsoft, Google և Facebook), ՏՏ ոլորտի փորձագետներ և հասարակական գործիչներ։
Ֆորումի շրջանակներում քննարկվող գլխավոր թեմաներից է լինելու ինտերնետում խոսքի ազատության և այն կառավարելու թույլատրելիության հարցը։
Աղբյուրի հաղորդմամբ, ֆորումի ընթացքում արված եզրակացությունները կներկայացվեն այս շաբաթ Ֆրանսիայում կայանելիք «մեծ ութնյակի» երկրների գագաթնաժողովի առաջնորդներին։