Իրանի նախագահի հատուկ բանագնացի տեսակետը` ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով տարածաշրջանային երկրներների համագործակցության շրջանակներում` առանց օտար երկրների միջամտության:
Այդ մասին Բաքվում Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին:
Իրանի նախագահի հատուկ բանագնացը նշել է, որ Կովկասում կայունության և խաղաղության պահպանումն Իրանի առաջնահերթություններից է և Իրանը պատրաստ է բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հետևյալ դիրքորոշումն էր հայտնել. «Իրանի ԱԳՆ-ն, ինչպես նախկինում, այժմ ևս, հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա երկկողմ բանակցությունների շարունակումն է, և Իրանը պատրաստ է օգնել այդ գործընթացին»:
Իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ հարատև խաղաղության հաստատման համար ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որևէ ուժի չկիրառման և ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ