Գերմանացի գիտնականները ստեղծել են «անտեսանելի սմարթֆոն»
Գերմանացի գիտնականների ստեղծած «անտեսանելի սմարթֆոնի» համար որպես մուտքագրման «սարք» հանդես է գալիս օգտատիրոջ ափը, որպես ստիլուս՝ ձեռքի մատը։ Գլխի վրա տեղակայված կառավարման բլոկը հետևում է ափի մեջ մատների շարժմանը՝ տվյալները տեղափոխելով սմարթֆոնի համար նախատեսված կարգադրություններ։
Այս մասին գրում է news.mail.ru-ն։
Գերմանացի գիտնականների համոզմամբ, անտեսանելի ինթերֆեյսն առաջին հերթին կարժանանա փորձառու օգտատերերի բարձր գնահատականին, ովքեր այնքան լավ գիտեն սենսորային սմարթֆոնի վրա նշանների տեղերը, որ կարող են այն կառավարել անգամ աչքերը փակ։
Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ սա նոր մոդելի միայն նախատիպն է և դեռ շատ ժամանակ է հարկավոր դրա մասսայական արտադրության համար։