Վազգեն Միքայելյան. Ստեփանակերտի օդանավակայանը վերազինվում է
«Ստեփանակերտի օդանավակայանը վերազինվում է գործարկվելու համար»,-այս մասին «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:
Քաղաքապետը նշել է, որ օդանավակայանը սկզբնական շրջանում օգտագործվելու է Ստեփանակերտ-Երևան ներքին փոխադրումների համար: Նրա խոսքերով, Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը շատ պահանջված է, քանի որ այն ստեղծելու է պայմաններ Արցախի բնակչության և զբոսաշրջիկների տեղաշարժն ապահովելու համար:
Վ. Միքայելյանը նշել է, որ օդանավակայանը սպասարկող օդանավերը լինելու են միջին դասի՝ 30-50 նստատեղերով:
Նրա համոզմամբ, օդանավակայանը լինելու է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, այդ թվում՝ նաև անվտանգության չափանիշների տեսանկյունից:
Ստեփանակերտի քաղաքապետը ընդգծել է, որ օդանավակայանը ենթարկվելու է Ստեփանակերտ քաղաքի քաղաքացիական ավիացիային:
Նրա խոսքերով, այս պահի դրությամբ Քաղավիացիայի վարչությունը այս բանակցություններ է վարում հնարավոր ավիափոխադրողների հետ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հարցազրույցի, ինչպես նաև նշյալ հարցազրույցի պատճառով «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը ներառվել է Ադրբեջանի համար անցանկալի համարվող անձանց «սև ցուցակում» և նրա մուտքն Ադրբեջանի տարածք արգելվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ