Հասարակություն 19:02 25/05/2011

Ա.Մնացականյանը փաստում է` ծրագիրն ունի լուրջ խնդիրներ, բրոկերներն աշխատել են խախտումներով

«Ծրագիրը, որ իսկապես ունի լուրջ խնդիրներ, ծնվեց հենց այն պատճառով, որ մանկատների մի շարք շրջանավարտներ հայտնվեցին փողոցում անօթևանների կարգավիճակով. օրինակ, շուրջ 15 շրջանավարտ տևական ժամանակ գիշերել է նույնիսկ Շախմատի տան նկուղում, ինչը թույլատրել էր տնօրենը, սակայն երբ ձմռանը մի տղա սառեց ու մահացավ, իսկ մի քանիսը մանր-մունր գողություններով բռնվեցին ու դատապարտվեցին, պարզ դարձավ, որ այլևս նման կերպ շարունակել չի կարելի»,-Panorama.am-ի հետ զրույցում` անդրադառնալով «Պետական աջակցություն մանկական խնամակալական հաստատությունների շրջանավարտներին» ծրագրին ասաց Հայ օգնության միության Երևանի գրասենյակի տնօրեն, ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանը:

Հիշեցնենք, որ հիշյալ կազմակերպությունը զբաղվում է ծրագրի շրջանակում պետության կողմից տրամադրված բնակարանի նոտարական ու կադաստրային ձևակերպումներով: Բացի այդ, ոլորտին վերաբերյալ մի շարք գործառույթներ ևս իրականացնում է, ինչի մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց Ա.Մնացականյանը:

ՀՕՄ-ը, նախևառաջ, մտնում է մանկատներ, ուսումնասիրում 18 տարին լրացած անձանց (օրինակ, 2011թ-ին կունենանք 32 շրջանավարտ, իսկ 2012թ-ին` 18 շրջանավարտ) ու ըստ այդմ համապատասխան հանձնաժողովը տալիս է իր եզրակացությունը` արդյո՞ք տվյալ անձը պատրաստ է առանձին ու ինքնուրույն ապրել.

«Այդ ուսումնասիրությունների ընթացքում նաև պարզում ենք, թե որտե՞ղ է ինքը ցանկանում ապրել»,- ավելացրեց ՀՕՄ-ի ներկայացուցիչը:

Հետաքրքրվեցինք` ինչպես կմեկնաբանի նաայն, որ  Վերահսկիչ պալատի  բազմիցս հիշատակված ուսումնասիրության մեջ նշված է` մանկատան շրջանավարտներին բնակարանների տրամադրման ժամանակ խախտվել է շահառուների կողմից բնակավայրի ընտրության իրավունքը,

«Ոչ միշտ էր, որ մեր պարզած պատկերը համապատասխանում էր բրոկերների հնարավորություններին, թեպետ նրանք աշխատել են սարսափելի խախտումներով` դա փաստ է»:

Ավելացրեց` «Ընդհանուր առմամբ թեման շատ վիճելի է, քանի որ ի սկզբանե ծրագրի տրամաբանությունն այն էր, որ բնակարան շրջանավատին տրվում է ըստ ծննդավայրի, ինչին դեմ էին հենց շրջանավարտները, քանի որ ի՞նչ տարբերություն որտեղ է ծնվել, եթե ծնված օրվանից ապրել է մանկատանը: Ըստ այդմ էլ մի քանի տարի անց մոտեցումը փոխվեց:

Նոտարական և կադաստրային ձևակերպումները ծրագրի այն չնչին հատվածն են, որ հանդիսանում են ՀՕՄ-ի գործառույթը: Բացի այս իրականացվում են սոցիալական, հոգեբանական և մի շարք այլ գործառույթներ: Նաև կազմում ու նախարարությանն է ներկայացնում տարեկան 30-40 շահառուների ցուցակ, որոնք կարիք ունեն, ասենք, բժշկական օգնության»:

Ի դեպ այսօր, ինչպես նշեց  Ա. Մնացականյանը, դա հեշտ է անել, քանի որ տարեկան գրեթե հենց այդքան էլ մանկատան շրջանավարտ է լինում:
 
«Սակայն իրավիճակը լրիվ այլ էր մինչև 2005թ-ը, երբ շրջանավարտների թիվն անցնում էր 100-150-ը»:

Այսօր իրավիճակը բարվոք է նաև այն իմաստով, որ երեխաների փաստաթղթերն են նորմալ, գրեթե բոլորն ունեն անձնագիր, թեպետ եղել է դեպք, որ շահառուն (Գյումրի) հաջողացրել է նույնիսկ առանց փաստաթղթերի վաճառել պետության տրամադրած բնակարանը, այսինքն` պետական գույքը ու այդ գումարով մեկնել հանրապետությունից: Բայց սա լրիվ այլ պատմություն է, քանզի այսօրվա դրությամբ միակ անձնագիր չունեցողը 38-ամյա Իգոր Կայրամանյանն է, որն առհասարակ ոչ մի փաստաթուղթ չունի (վերջինս, սակայն, բնակարան չի ստացել ոչ այդ պատճառով):

«Հիմնականում 90-ականների սկզբի շրջանավարտներն էին խնդրահարույց ու, առհասարակ, հենց այդ ժամանակահատվածն է ամենասարսափելին, քանի որ, եթե մանկատան սաների մեջ ունենք թրաֆիկինգի զոհեր, ապա հենց այդ սերունդից է եղել»,- նշեց նա ու անդրադառնալով այդ թվականների Գավառի մանկատան շրջանավարտներին, որոնց հետ օրերս զրուցել էինք, ավելացրեց, որ «Գավառն այդ հարցում առաջին տեղն է գրավում, թեպետ «Զատիկ»-ից էլ երկու զոհ ունեցել են»:

Բացի այս, Գավառի մանկատունը խոցելի է նաև այն իմաստով, որ շրջանավարտների գերակշիռ տոկոսը հայտնվում է Երևանում, այսինքն` փոխում է սոցիալական միջավայրը, իսկ Գավառից տեղափոխվելը, այսպես ասած, ինքնին շոկ է.

«Շրջանավարտը պատրաստ է բացարձակ ամեն ինչի, քանի որ մանկատունը նրան ետ չի ընդունում ու եթե սկզբում դա մեզ վրա բացասական տպավորություն էր թողնում, ապա հիմա, համեմատելով նույն «Զատիկի» հետ, մենք ճիշտ ենք համարում. Գավառի շրջանավարտները ստիպված են պայքարել կյանքում հաստատվելու համար, մինչդեռ «Զատիկի» երեխան վստահ է, որ հայր Աշոտը նրանց ցանկացած պահի հետ կընդունի, ինչն էլ ստեղծում է կախվածություն»:

Վերադառնալով ցուցակներին, Ա.Մնացականյանին տեղեկացրեցինք, որ մեր Էջմիածին այցելելու ու Գավառի նախկին սաների հետ զրուցելու ժամանակ պարզեցինք, որ նրանցից ոչ մեկը, այդուհանդերձ, բշկական օգնություն չի ստացել պետությունից: Սակայն. «Նրանք բոլորն էլ օգտվել են այդ ծառայությունից… գոնե երեքը թրաֆիկինգի զոհ են և երկար տարիներ ՀՕՄ-ի Ախուրյանի «Մոր և մանկան առողջության» կլինիկայում ստուգվել են` ընդ որում ծրագրից դուրս»,- պնդեց մերզ զրուցակիցը:
Նշենք, որ 2011թ-ի պետական բյուջեով նման ծառայություն մանկատան շրջանավարտներին տրամադրելու համար հատկացվում է` 35 հազար դրամ ախտորոշման և 80.640 դրամ` դեղորայք և բուժում ստանալու համար:
(շարունակելի)
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}