ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հավանականությունը բարձր չէ
«Առավոտ»-ը ներկայացրել է հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Անդրադառնալող ԼՂ պատերազմի վերսկսման հավանականությանը` Ա. Մելիքյանը նշել է. «ԼՂ հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը թեև առկա է, սակայն բարձր չէ: Ձևավորված ստատուս քվոն խաղաղություն հաստատող հնարավոր պայմանագրի չստորագրվելու պարագայում որոշակի և տևական լարվածության մեջ է պահելու ոչ միայն ԼՂ հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված Ադրբեջանը, Արցախը և Հայաստանը, այլև` Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Միացյալ Նահանգների և նրանց մերձավոր դաշնակիցների համար սա օգտակար իրավիճակ է, քանի որ հնարավորություն է ընձեռում էական ազդեցություն ունենալ վերը թվարկած պետությունների կողմից վարվող քաղաքականության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում