Ա.Աշոտյանը. ՊՀԿ-ն «դպրոցական սնունդ» ծրագրի համար կհատկացնի 8 մլն դոլար
Պարենի Համաշխարհային կազմակերպությունը (ՊՀԿ) «դպրոցական սնունդ» ծրագրի համար կհատկացնի 8 մլն դոլար»,- այսօր ՊՀԾ-ի «դպրոցական սնունդ» ծրագրին նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտնել է ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը և հավելել, որ այդ 8 մլն դոլարից` 4 մլն-ը ՊՀԿ-ն կտրամադրի բնամթերքի տեսքով, իսկ մնացած 4 մլն-ը նախատեսված է կազմակերպական և անդամավճարների հետ կապված ծախսերը հոգալու համար:
Ինչպես նշեց նախարարը, ծրագրի մեկնարկը տրվել է 2010թ. հոկտեմբերին, որի շրջանակներում նախատեսված է 1-ից մինչև 4-րդ դասարաննների երեխաներին ապահովել դպրոցական սնունդով: Ըստ նրա, ծրագիրը լինելու է շարունակական և տևելու է մինչև 2013թ.-ը և և ընդգրկելու է ավելի քան 140 հազար աշակերտ: Վերջինիս խոսքերով, այժմ այդ ծրագրից օգտվում է մոտ 40 հազար դպրոցական և մոտակա ժամանակները այդ թիվը հասնելու է 50 հազարի:
Հայաստանը պարտավորվել է մինչև 2013թ. մշակել «դպրոցական սնունդի ազգային» ծրագիր:
Ա. Աշոտյանը ասաց, որ ծրագիրը միջգերատեսչական է ու բացի Կրթության և գիտության նախարարությունից ներառում է նաև գյուղատնտեսության, առողջապահության և տարածքային կառավարման նախարարությունները:
Վերջինս նշեց, որ ծրագրի ամբողջ ֆինանսավորումը իր վրա է վերցրել ՊՀԿ-ը և պետբյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չի նախատեսվում: