ԿԳՆ-ն քննարկման է ներկայացնում «Ֆիզիկա» առարկայի բեռնաթափված ծրագրի նախագիծը
Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկման է ներկայացնում հանրակրթական հիմնական դպրոցի «Ֆիզիկա» առարկայի լրամշակված, բեռնաթափված ծրագրի նախագիծը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, շահառուների հնարավոր լայն շրջանակ ընդգրկելու նպատակով նախագիծը տեղակայվել է www.aniedu.am, www.armedu.am, www.atc.am կայքերում:
«Խնդրում ենք ձեր դիտողություներն ու առաջարկությունները էլեկտրոնային տեսքով ուղարկել [email protected] հասցեով կամ թղթային տեսքով ներկայացնել Կրթության ազգային ինստիտուտ (Երևան, Տիգրան Մեծի 67) 215 սենյակ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ակնկալում է ակտիվ մասնակցություն»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ: