Վավերագրական ֆիլմ` «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց»
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ. հունիսի 3-ից 4-ը անգլալեզու “Russia Today” հեռուստաալիքով բազմիցս եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում է ՀՀ նորագույն պատմությունը:
Ֆիլմը սկսվում է 1988թ. Սպիտակի երկրաշարժի դեպքերով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Վավերագրական ֆիլմը պատմում է նաև 1915թ. Հայոց Ցեղասպանության փաստի և հետևանքների մասին: Վերոնշյալից զատ, ֆիլմում ներկայացվում են նաև ՀՀ ձեռքբերումները քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին