«Որքան փառատոնն ընդլայնում է իր ծավալը, այնքան Երևանում կրճատվում է կինոթատրոնների թիվը»
Հուլիսի 10-17-ը Երևանում կանցկացվի արդեն 8-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ «Ոսկե ծիրան»-ին այս տարի մասնակցում է 57 երկիր՝ ներկայացնելով շուրջ 600 հայտ։
«Դժբախտաբար, որքան փառատոնն ընդլայնում է իր ծավալը, այնքան Երևանում կրճատվում է կինոթատրոնների թիվը։ Մեկ կինոթատրոնը չափազանց քիչ է, որպեսզի մենք ցուցադրենք փառատոնային ֆիլմերը: Դրա համար մենք կապ հաստատեցին նաև «Նաիրի» կինոթատրոնի տնօրինության հետ և խնդրեցինք, որպեսզի ֆիլմերն, այնուամենայնիվ, ցուցադրվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։
Բացի քաղաքի երկու կինոթատրոններից, մասնակից ֆիլմերը կցուցադրվեն ՆՓԱԿ-ի, «Նարեկացի» արվեստի միության, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Տիկնիկային թատրոնի դահլիճներում։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես կինոփառատոնի շրջանակներում կիրականացվեն հոբելյանական ծրագրեր: Կցուցադրվեն անկախության տարիներին նկարահանված հայկական վավերագրական ֆիլմեր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, ինչպես նաև կներկայացվեն Հայաստանի ու հայերի մասին օտարերկրյա կինոգործիչների կողմից նկարահանված ֆիլմեր:
Հատուկ անդրադարձ կլինի նաև հայազգի ակնառու կինոգործիչների` Ռոման Բալայանի 70-ամյա, Էդմոնդ Քյոսայանի 75 –ամյա և Դմիտրի Կեսայանցի 80-ամյա հոբելյաններին:
Այս տարի «Ոսկե ծիրանը» ներկայացնելու է նոր, արտամրցութային ծրագիր`«ԱՊՀ երկրների կինոն» խորագրով: Ծրագիրը նվիրված կլինի ԱՊՀ ստեղծման 20-ամյակին:
Նշենք, որ փառատոնի պետական աջակիցն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը: Փառատոնի հովանավորն ու հավատարիմ գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, որի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մեծապես վստահում է ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնի գաղափարներին ու հետևողական աջակցություն ցուցաբերում փառատոնի միջազգային բարձր վարկանիշի հաստատմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին