Համաներումը կքննարկվի այսօր. ովքե՞ր կազատվեն
Ըստ «Հրապարակի»` եթե այսօր ԱԺ-ն ավարտի համաներման առաջարկի քննարկումը, վաղը համաներման ակտը կմտնի ուժի մեջ, եւ հնարավոր կդառնա ընդդիմության ներկայացուցիչների բանտից դուրս գալը: Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ սասուն Միքայելյանը համաներմամբ ազատվելու են, քանի որ կրել են պատժի 1/3-ը: «Մեզ հաջողվել է նաեւ ճշտել, որ համաներմամբ բանտերից դուրս կգան մինչեւ 3 տարվա ազատազրկման դատապարտված բոլոր անձինք, մինչեւ 5 տարվա դատապարտված անչափահասները, հղի կանայք եւ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող բոլոր կանայք: Համաներման տակ կընկնեն նաեւ հայրենական եւ արցախյան պատերազմների մասնակիցները, ինչպես նաեւ մինչեւ 10 տարվա ազատազրկման դատապարտվածները, ովքեր կրել են պատժաչափի 1/3-ը եւ բանտում հանցանք չեն գործել: Համաներմամբ ազատ են արձակվում նաեւ նրանք, ովքեր պայմանական պատժի են դատապարտվել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում