Հայոց արծիվներից մեկը թմրանյութ է ներկրել
«Հայկական ժամանակը» գրում է, որ «Հայոց արծիվներ» ՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը 2 շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով (ծանրոցով) Հայաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով: Հանցագործությունը բացահայտել են ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները: Այս կազմակերպության հիմնադիրը եւ ղեկավարը Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն է, ով թերթի հետ զրույցում ասել է, որ Դ. Կիրակոսյանը, ճիշտ է, կալանավորված է, բայց նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, եւ իրենք սպասում են նախաքննությանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում