Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդն համաձայնել է ստանձնել ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդն այսօր ֆրանսիական հեռուստաընկերության եթերից պաշտոնապես հայատարել է, որ ցանկանում է մասնակցել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Նշենք, ավելի վաղ Լագարդի թեկնածությունը հավանության էին արժանացրել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի ու եվրոպական մի շարք երկրների իշխանություններ:
Հիշեցնենք, մայիսի 14-ին ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը իքնակամ հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ նրա հանդեպ սեռական բռնության մեղադրանք էր առաջադրել Նյու-Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա