Երջանիկ վերադարձ
Աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը Բելգրադում կայացած ստենդային հրաձգության Եվրոպայի գավաթի խաղարկությունում գրավեց առաջին տեղը: Հայ մարզուհին, երկարատև դադարից հետո հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, ոսկեբեր մրցելույթներ ունեցավ: Նա 100 հնարավորից վաստակեց 96 միավոր:
Պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց 13-ամյա Վոլոդյա Բարսեղյանը` միաժամանակ լրացնելով սպորտի վարպետի նորման: Պատանի նշանառուն 125 հնարավորից վաստակեց 117 միավոր: Նույնքան հնարավորից 115 միավոր վաստակեց Միշա Բարսեղյանը: Նրա դիպուկությունը գնահատվեց բրոնզե մեդալով:
Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 4-րդ տեղը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան