Խորհրդակցություն` Արցախի գյուղատնտեսությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության գյուղատնտեսությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Ինչպես հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրության կենտրոնում էր առատ տեղումների հետևանքների վերացման հարցը:
Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, փրկարար ծառայության պետը, շրջվարչակազմերի ղեկավարները:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին