Ադրբեջան. 9 մանուկների մահը թաքցրել է հասարակությունից
Ադրբեջանի առողջապահության նախարարության Էյուբովի անվան արյունաբանության և տրանսֆիզիոլոգիայի ինստիտուտում սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել:
«Pia.az»-ը հայտնել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում այդ ինստիտուտում 9 նորածին է մահացել:
Աղբյուրի խոսքով` ինստիտուտում արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար պետության կողմից տրամադրվող անվճար դեղամիջոցները վաճառվում են երեխաների ծնողներին:
«Ամենասարսափելի վիճակը տիրում է արյան փոխներարկման լաբորատորիայում: Հակասանիտարական պայմաններում ցուցաբերվող ծառայությունը միանշանակ պետք է բերեր նման ցավալի արդյունքի»,-կայքին ասել է աղբյուրը:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Ազադ Ալիևի ղեկավարած ինստիտուտը 9 մանուկների մահը թաքցրել է հասարակությունից` հայտարարելով, թե «դա գաղտնի տեղեկություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան