«Դպրոցական սնունդ» ծրագիրը ճիշտ քայլ է երկրի պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ»
«Դպրոցական սնունդ» ծրագիրը ճիշտ քայլ է երկրի պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ»,- այսօր ՊՀԾ-ի «դպրոցական սնունդ» ծրագրին նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ Գյուղատնտեսության նախարարի խորհրդական` Վլադիմիր Չերնիգովը
Կոնֆերանսին ներկա ՀՀ Կրթության և Գիտության նախարար Ա. Աշոտյանը հայտնել է, որ ծրագիրը միջգերատեսչական է, և, որ իր ղեկավարած նախարարության գործառույթն է հետևել ծրագրի լիարժեք կատարմանը, և հավելել, որ Գյուղատնտեսության նախարարությունը ապահովում է սննդամթերքի մատակարարումը, Առողջապահության նախարարությունն հետևում է սննդի անվտանգությանը, իսկ Տարածքային Կառավարման նախարարությունն հետևում է, որպեսզի բոլոր համայնքները համաչափ օգտվեն այդ ծրագրից:
Ա. Աշոտյանը այս ծրագիրը համարել է շատ կարևոր` նշելով, որ բացի այն, որ մեր երեխաները կապահովվեն սննդով` ինչը, ըստ նրա, կնպաստի երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացմանը և այլ նաև մեծ խթան կհանդիսանա Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: Նա նաև հավելել է, որ այժմ սննդամթերքի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից, սակայն ծրագրի ընթացքում նախատեսվում է մատակարարել բացառապես Հայաստանում աճեցված բնամթերք:
Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության և Իսրայելի Արտաքին գործերի նախարարություններին, այս ծրագրին աջակցելու համար, և հայտնել, որ այս օրերին Հայաստանում են գտնվում ոլորտի լավագույն մասնագետները, որոնք կկիսվեն իրենց մասնագիտական փորձով: