Խորհրդանշական վերջին զանգը չի հնչի. Շրջանավարտներ չկան
Այս տարի Հայաստանի ավելի քան 1400 հանրակրթական դպրոցներում առաջին անգամ չի հնչի խորհրդանշական վերջին զանգը, քանի որ 12-ամյա շրջանավարտներ չեն լինելու: Իսկ դասերը դպրոցներում կավարտվեն մայիսի 26-ին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կրթության, գիտության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Հենց այդ օրը կկազմակերպվի վերջին դաս: Մայրաքաղաքի ու մարզերի մի խումբ դպրոցականների համար կառավարության շենքում վերջին դասը կվարի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ այս տարի շրջանավարտներ չկան, քանի որ 2001-ին Հայաստանում հանրակրթության ոլորտում անցում կատարվեց 12-ամյա կրթական համակարգին, և այդ երեխաները դպրոցը կավարտեն 2012-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա