Ա.Բախշյան. Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի քայլերը վախեցած մարդու ջղաձգումներ են
«Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի քայլերը վախեցած մարդու ջղաձգումներ են»,-այս մասին, մենաբանելով այդ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի ՀՀ Կրթության և Գիտության նախարարությանը դատի տալու փաստը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նրա կարծիքով, Ս. Նազարյանը հավատարիմ է մնում իր նկարագրին և այս փաստը կրկին ապացուցում է նրա մանկավարժության հետ կապ չունենալը:
«Այդ մարդը ամաչելու, լռելու փոխարեն լրիվ հակառակ ձևով է վարվում՝ չգիտես ինչու փորձելով անընդհատ իր անվան շուրջ աղմուկ բարձրացնել»,-նշեց Ա. Բախշյանը:
Պատգամավորի կարծիքով, նա անհամատեղելի է դպրոցի տնօրենի պաշտոնի հետ:
Հիշեցնենք, խոսքը դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծած, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհու մասին է, որի լիազորությունները դադարեցվել են այս տարվա ապրիլի 30-ին: Այս մասին բազմաթիվ անգամ գրվել է այդ թեմայով հրապարակված նյութերում:
Ս. Նազարյանին պաշտոնանկ անելու համար հիմք են հանդիսացել ԿԳՆ-ի Կրթության պետական տեսչության կողմից` բոլոր համապատասխան ընթացակարգերը պահպանելով անցկացված ստուգումները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա