Տեր-Պետրոսյանի հետևից գնացողները գործի՞ք են ԱՄՆ-ի համար
Голос Армении թերթը գրում է, որ գունավոր հեղափոխությունների միջոցով այլ երկրների ներքին քաղաքական իրավիճակին խառնվող Սպիտակ տունը հիմա արդեն փոխել է իր քաղաքականությունը, քանի որ շատ երկրներ սկսել են գիտակցել, որ այդ հեղափոխություններն իրականում որևէ սոցիալ-տնտեսական դրական փոփոխություն չեն բերում:
Ըստ թերթի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն առ այն, որ Եգիպտոսին կներեն իր բոլոր արտաքին պարտքերը, իսկ ԱՄՆ էլ շարունակելու է օգնել ժողովրդավարության համար պայքարող երկրներին, վկայում է այն մասին, որ հիմա ԱՄՆ-ը ցանկանում է «եղբայրական գրկում» խեղդել այդ պետությունները: Անդրադառնալով հայկական իրականությանը` հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ-ից սնվող ընդդիմադիր թերթերի միջոցով Սպիտակ տունը փորձում է հակառուսական տրամադրություններ սերմանել Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ շերտերի մոտ:
Ըստ թերթի` ԱՄՆ-ը փորձ է անում իշխանության գլուխ բերել այնպիսի քաղաքական գործիչների, որոնք պատրաստ են ԼՂ հարցը լուծել Ադրբեջանի առաջ քաշած պայմաններով, այն է` ԼՂ հարցի փուլային լուծումը, որի կողմնակից էր առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը: «Տեր-Պետրոսյանի հետևից գնացողներն այսօր պետք է գիտակցեն, որ իրենք ընդամենը ԼՂ հարցը Ադրբեջանի նախապայմաններով լուծելու համար նախատեսված սցենարի իրականացման գործիք են»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում