Իսմեթ Շահին. Թուրքական կառավարությունն ազգային փոքրամասնություններին ստիպում է կամ թուրք լինել կամ վերանալ
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի քանի կուսակցություններ հայտարարել էին, որ իրենց նախընտրական ցուցակներում կընդգրկվեն նաեւ հայազգի թեկնածուներ: Սակայն այս որոշումն անսպասելիորեն փոխվեց և հայազգի ոչ մի թեկնածու նախընտրական ցուցակներում չներառվեց: Հայկական ծագում ունեցող թեկնածումների շարքում էր նաև արդվինցի Իսմեթ Շահինը, ով առաջադրվելու էր քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) կուսակցության կողմից: Նա ծնվել է Արդվին նահանգի Հոպա շրջանում:
«Այստեղ ապրող ժողովուրդների մայրենի լեզուն լազերենն ու համշեներենն է: Մարդիկ թուրքերենը դպրոցում են սովորել: Ես էլ թուրքերենը սովորեցի այն ժամանակ, երբ ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Անկարա», -պատմում է համշենահայ Իսմեթ Շահինը «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքին տված բացառիկ հարցազրույցում:
Հայազգի Իսմեթը պատմում է, որ քաղաքականությամբ զբաղվել է դեռ երիտասարդության տարիներից. «Որպես Թուրքիայում ապրող սոցիալիստ մտավորական` պայքարել եմ աշխատավորականության և ճնշված ժողովուրդների շահերի համար: Այդ պայքարի շրջանակներում բազմաթիվ ամսագրեր և թերթեր եմ հրատարակել («Աշխատավորի աշխարհ», «Բանվորներ և քաղաքականություն», «Փողոց», «Կոմունիստ բանվոր»): 1996 թ. հիմնեցի «Փրակսիս» հրատարակչությունը և սկսեցի հրատարակել համանուն ամսագիրը: Մինչև հիմա ղեկավարում եմ տպագրության և ամսագրի աշխատանքները: Տարիներ առաջ հեղինակել ու տպագրել եմ «Իմպերիլիզմ» (2003) և «Հակակապիտալիստական մանիֆեստ» (2010) գրքերը: 1996 թ. նշանակվել էի «Դեմոկրատական հասարակություն» կուսակցություան ղեկավար»:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի բովանդակությունը»
- Ըստ Ձեզ` ո՞րն էր պատճառը, որ պատգամավորության Ձեր թեկնածությունը այդպես էլ պաշտոնապես չառաջադրվեց:
-Իմ թեկնածությունը չառաջադրելու որևէ բացատրություն ես մինչև այժմ չեմ ստացել: Բայց ասեմ, որ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, լինելով քրդական կուսակցություն, բացառապես քրդական խնդիրներ առաջ քաշելու և թուրքական կառավարությունում խնդիրներ չունենալու համար է որոշել չառաջադրել հայազգի թեկնածուներ:
- Հայ-թուրքական հարբերությունների կարգավորման համար արդյո՞ք Թուրքիայում կա հասարակական պահանջ:
-Ցավում եմ, բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հասարակական պահանջ մեծ հաշվով չկա: Թուրքիայում առկա շովիսնիստական, ռասիստական ալիքը անհետաքրքրություն է առաջացնում Հայաստան երկրի հանդեպ: Սակայն մյուս կողմից ձախակողմյան ինտլեկտուալ հատվածը, և Արդվին, Արդահան, Կարս, Իգդիր, Էրզրում նահանգներում ապրող բնակչությունը հակված են սահմանի բացմամբ հարաբերությունների կարգավորմանը: Այդ բնակավայրերի մարդիկ ցանկանում են բացել սահմանները և վերակենդանացնել առևտրատնտեսական կյանքը: Կարծում եմ նմանատիպ հասարակական պահանջը կստիպի կառավարությանը այդ հարցում քայլեր կատարել: Հայաստանի հարցում դրական քայլեր անելու համար կարիք կա ավելի զորեղ ժողովրդական ճնշման:
-Ձեր կարծիքով, արձանագրությունները ե՞րբ կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում:
-Ցյուրիխյան արձանագրությունների նպատակը փոխադարձ շահի հիման վրա, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, գիտական, մշակութային և այլ բնագավառներում երկկողմանի հարաբերությունների զարգացումն է: Այս շրջանակներում ենթահանձնաժողովներ կազմավորվեցին և 2 ամսվա ընթացքում նախատեսվում էր սահմանի բացումը: Արձանագրությունների ստորագրումը ծայրաստիճան կարևոր պատմական մեկնարկ է երկու ժողովուրդների համար: Սակայն արձանագրություններն Ադրբեջանի և տեղական հետադիմական ուժերի ճնշման արդյունքում խորհրդարանում չվավերացվեցին: Հետադիմական ուժերը առանց Ղարաբաղի հարցի լուծման չեն ցանկանում վավերացնել արձանագրությունները: Ցավոք կառավարությունում էլ է այս գաղափարը գերիշխող:
Կարևորն այն է, որ անհրաժեշտ է տարանջատել Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերություններից:
- Ո՞րն է ժամանակակից Թուրքիայի ամենամեծ խնդիրը:
- Ժամանակակից Թուրքիան, անշուշտ, բազմաթիվ խնդիրներ ունի էներգետիկայի, առողջապահության, ուրբանիզացման, գործազրկության և այլ ոլորտներում: Առավել կարևոր խնդիրներից մեկն այն է, որ թուրքական կառավարությունն ազգային փոքրամասնությունների և մշակութային հանրությունների նկատմամբ ռասիստական, և ամսիլիացմանը դրդող դիրքորոշում ունի: Կառավարությունը ազգային փոքրամասնություններին ստիպում է կամ թուրք լինել կամ վերանալ: Բացի այդ կառավարությունը ոչ մահմեդական ազգերին պարտադրում է մահմեդական արժեքները: Ինչպես գիտեք, Թուրքիայում հայերի հանդեպ սաստիկ թշնամություն կա: Ցավոք, հայերը Թուրքիայում չնայած զինվորական ծառայության են գնում, բայց չեն կարող պետական պաշտոն զբաղեցնել: Հայկական համայնքն ամսիմիլացվելով վերանալու վտանգի առաջ է: Հայերենի արևմտյան բարբառը նույնպես վերանալու վտանգի տակ է: Այս ռասիստական մոտեցումը ժամանակակից Թուրքիայի ամենամեծ խնդիրներից մեկն է: Երկրի համար պետք է կառուցել ազատ ապագա, որտեղ բոլոր ազգեր կապրեն եղբայրաբար:
Հարցազրույցը` Աստղիկ Իգիթյանի
Թարգմանությունը` Panorama.am-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան