Համազեկուցողները ողջունում են հայստանյան համաներումը
ԵԽ ԽՎ պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն) և Ալեքս Ֆիշերը (Գերմանիա) ողջունել են Հայաստանի նախագահի կողմից Ազգային ժողովին ներկայացրած համաներման առաջարկի ընդունումը:
Հաղորդագրության մեջ համազեկուցողները նկատել են, որ համաներումը կնպաստի 2008թ մարտի դեպքերի արդյունքում բանտում հայտնված անձանց ազատ արձակմանը:
«Այս անձանց ազատումը, ինչպես նաև 2008թ. մարտի դեպքերի հետաքննության վերսկսումը քաղաքական մթնոլորտի բարելավման հարցում դիտվում են որպես տեղաշարժ: Հայաստանի համար սա շատ դրական զարգացում է», - ընդգծել են համազեկուցողները:
Համազեկուցողները խրախուսել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը, որում նա պարզ ընդգծել է իշխանությունների հետ եկրխոսության գնալու իր պատրաստակամությունը:
Նշվել է նաև, որ այս դրական զարգացումները, ինչպես նաև իշխանությունների և ընդդիմության կողմից կառուցողական վերաբերմունքը նպաստում են երկրում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը:
Հույս են հայտնել, որ այդ ամենը կվերահաստատվի 2012թ ընտրություններում:
«Դա իրականացնելու համար մենք կշարունակենք ջանքեր գործադրել և համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ», - հավելել են համազեկուցողները:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է որ պարոն Պրեսկոտը և պարոն Ֆիշերը մտադիր են ժամանել Հայաստան այս տարվա ամռանը` պատրաստելու «Ժողովրդավարական հաստանությունների գործունեությունը» զեկույցը, որը պետք է Վեհաժողովում ներկայացվի 2011 թ. հոկտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ