Սերբիայում ձերբակալվել է ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող գեներալ Ռատկո Մլադիչը
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն հայտարարել է բոսնիացի սերբերի բանակային գեներալ Ռատկո Մլադիչի ձերբակալության մասին, ով միջազգային արդարադատությունից թաքնվում էր 1996 թ-ից: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Տադիչի խոսքերով, ձերբակալության գործողությունն իրականացվել է ազգային անվտանգության ու ռազմական հանցագործությունների բացահայտման ծառայությունների միջև համագործակցության արդյունքում:
Նախագահի խոսքերով, Մլադիչի էքստրադիցիայի գործընթացն արդեն մեկնարկել է: Վերջինիս փոխանցելու են Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը:
Նշենք, Ռատկո Մլադիչի մեղադրվում է ռազմական հանցագործությունների համար, որոնք տեղ են գտել բոսնիական պատերազմի տարիներին: