ՍԹԱՐ. «Միասին օգնենք երեխաներին»
ՍԹԱՐ առևտրային ցանցը երեխաների պաշտպանության օրվա առիթով նախաձեռնել է «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան, որի շրջանակում մայիսի 26-ից հունիսի 1-ը ՍԹԱՐ սեփական ապրանքանիշի և սեփական արտադրության ապրանքատեսականու վաճառքի յուրաքանչյուր 20-րդ դրամը կնվիրաբերվի Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին:
«Հասկանալով և գնահատելով հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները և կարևորելով երեխաների առողջության պահպանությանն ուղղված միջոցառումները, մեր պարտքն ենք համարում շարունակել աջակցել Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին` մեր լուման ներդնելով լեյկեմիայի բուժման արդյունավետության բարձրացմանը»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
«Մեր նպատակն է այս ակցիայում ներգրավել հասարակության լայն շրջանակների, որի համար իրականացվում է լայնամասշտաբ տեղեկատվական արշավ: Հուսով ենք, որ հանրությունը դրականորեն կարձագանքի մեր նախաձեռնությանը և կօգնի հնարավորինս շատ ֆինանսական միջոցներ ուղղել Հիմնադրամ»,- ավելացրեց ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:
«Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան ՍԹԱՐ առևտրային ցանցը սկսել է իրականացնել 2009թ.-ից: Նախորդ տարիներին` 2009 և 2010-ին ֆինանսական միջոցները, որոնք ուղղվեցին Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին, հավաքվեցին ՍԹԱՐ առևտրային ցանցում տեղադրված հատուկ արկղերով դրամահավաքի` ՍԹԱՐ-ի հաճախորդների, ինչպես նաև ՍԹԱՐ ընկերության, նրա աշխատակիցների, գործընկերների և մատակարարների ներգրավման միջոցով: Այս 2 տարիների ընթացքում հիմնադրամ է ուղղվել ընդհանուր 7 107 000դրամ: Նվիրաբերված ֆինանսական միջոցների շնորհիվ 2009-ին իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում, հրավիրվել են բարձրակարգ մասնագետներ արտերկրից, 2010-ին իրականացվել է հիվանդասենյակների կահավորման աշխատանքներ, ձեռք է բերվել 2 ինֆուզամատր TE 33 INMMS /փոխներարկումային սարքավորում/, ինչպես նաև դեղորայքներ:
Կոչ ենք անում բոլորին մասնակցել «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիային` մայիսի 26-ից հունիսի 1-ը գնելով ՍԹԱՐ սեփական ապրանքանիշի և սեփական արտադրության ապրանքատեսակներ և նվիրաբերելով յուրաքանչյուր 20-րդ դրամը Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան