Ա.Ջավադյանը մեկնեց Կիպրոս
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 27-29-ը կմասնակցի Լիմասոլում (Կիպրոս) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: Վերջինիս ընթացքում, ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, քննարկվելու են «Համաշխարհային բանկի առջև ծառացած խնդիրները», «Զարգացումները Եվրոպայում», «Կանաչ էներգիա և հարատև աճ», «Էլեկտրոնային կառավարում, բերալավված կարգավորում և վերջինիս ֆինանսական արդյունքները», «Ընթացիկ զարգացումները Հոլանդիայի ենթախմբի երկրներում», «Գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական կայունություն. հեռանկար, ռիսկեր և քաղաքականության խնդիրներ», «Ֆինանսական կայունության ուժեղացման ուղղությամբ» թեմայով մի հարցեր:
Բացի այս, նախատեսված է նաև Ա.Ջավադյանի հանդիպումը ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակերի, Հունաստանի կենտրոնական բանկի նախագահ Գերոգիոս Պրովոպուլոսի հետ, իսկ ահա Հոլանդիայի բանկի նախագահ Նուտ Վելլինկի հետ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի և Բելգիայի ենթախմբերի միաձուլման հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա