Մինչ Դալմայի այգիների հողօգտագործողները կռվում են իրենց իրավունքների համար, այգիներից արդեն ոչինչ չի մնացել
Դալմայի այգիների հողօգտագործողների բողոքի ակցիաները սովորական են դարձել, քանի որ ոչ ոք չի ցանկանում լուծել նրանց գլխավոր խնդիրը` կորցրած հողերի համար փոխհատուցում տրամադրելը: «Էկոլուր»-ի տեղեկացմամբ, նրանք կրկին հավաքվեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
«Երևանի քաղաքապետը 3-4 շաբաթ առաջ ընդունել էր ակցիայի մասնակիցներից մի քանիսին և խոստացել էր «անհատական մոտեցմամբ» կարգավորել 48 հոգու խնդիր: Առ այսօր ոչ մեկի հարցը լիովին լուծված չէ: Ասում են` քաղաքապետի դիրքորոշումը մնացել է նույնը: Ցավոք` ժողովրդի վիճակն էլ չի փոխվել»,- ասված է «Facebook» սոցիալական ցանցի «Ecolur.org» սոցիալական խմբում հողոգտագործողների նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հողօգտագործողներն արդեն անցել են դատական գործընթացներ, և դատական ատյաններում նրանց հայցերը մերժվել են: Նրանց գործը քննել է նաև Օրհուսի համապատասխանության կոմիտեն, որը որոշում է ընդունել այդ հարցում Հայաստանի կողմից կոնվենցիայի դրույթների չպահպանման մասին: Այժմ բոլոր հողօգտագործողների անունից նախաձեռնող խումբը մտադիր է անցնել ավելի արտահայտիչ գործողությունների, օրինակ` նստացույցի, կամ երկրից հեռանալու դիմում են ներկայացնելու, քանի որ, ըստ նախաձեռնողներից մեկի, իրենց հրահրում են:
Մինչ հողօգտագործողները պաշտպանում են իրենց իրավունքները, Երևանի պատմական հպարտությունից` Դալմայի այգիներից, ոչինչ չի մնացել, և տարածքում առանձնատներ են կառուցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան