ՀՀԿ. Ադրբեջանը մերժեց Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին
«Ադրբեջանը փաստացի մերժեց և արհամարեց երեկ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչը` համաձայնություն տալ բանակցային սեղանին գտնվող մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակին» - մեկնաբաներով Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից համանախագահ երկրների կողմից տարածած հայտարարությունը վերաբերյալ արձագանքը՝ Panorama.am-ին հաղորդեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ համանախագահ երկրների նախագահների հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ, որում նշված է, թե այդ հայտարարությամբ միջազգային հանրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան անթույլատրելի է:
Շարմազանովը նաև ընդգծեց, որ Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ հստակ իր պատասխանը տվել է համանախագահների առաջարկություններին, այն ինչից Ադրբեջանը փորձում է խուսանավել՝ դրանով, ինչպես նաև այլ ապակառուցողական քայլերով, փակուղի մտցնել բանակցությունները:
Նա նշեց նաև, որ նման քայլով Ադրբեջանը փորձում է խափանել Կազանում նախատեսված եռանախագահների հանդիպումը:
«Կարծում եմ, ինչպես միջնորդները, այնպես էլ միջազգային հանրությունը, համապատասխան հետևություններ կանեն Ադրբեջանի նման անպատասխանատու վարքագծի կապակցությամբ»- ընդգծել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ