Թուրքիայում կազմակերպվելու է քաղաքների երկխոսության սեմինար` հայերի մասնակցությամբ
Թուրքիայի Բուրսա քաղաքում մայիսի 30-ից մինչև հունիսի 1 ընկած ժամանակահատվածում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում կազմակերպվելու է քաղաքների երկխոսության սեմինար:
Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
Աղբյուրի համաձայն` սեմինարին մասնակցելու են Եվրամիության անդամ երկրներ, անդամության թեկնածու հանդիսացող երկրներ, բալկանյան պետություններ, ինչպես նաև Հայաստանը:
Կազմակերպվելիք սեմինարի նպատակը եվրահարևանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների քաղաքների միջև համագործակցություն ստեղծելն է և փորձի փոխանակում ապահովելը: Նպատակ է դրվել նաև վերհանել քաղաքների առջև ծառացած խնդիրները և փոխադարձ աջակցությամբ հասնել լուծման:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի