Բախշյանը ահազանգում է. Տնօրեններն ու ուսուցիչները ուզում են կոծկել իրենց անարդյունավետ գործունեությունը

«Մոտենում է երեխաների իրավունքների պաշտպանության օրը` հունիսի 1-ը: Բոլորս խոսքերով ու կենացներով անչափ կարևորում ենք մեր երեխաների կյանքի, առողջության, կրթության իրավունքների պաշտպանության գործը և դրանցից յուրաքանչյուրի համար պատասխանատու պաշտոնյայից պահանջում ենք պատշաճ ու անվնաս գործունեություն:
Երեխան պետք է մեծանա ընտանիքում, պարուրված լինի ջերմությամբ ու հոգատարությամբ, ընդունված լինի շրջապատի կողմից, լինի կուշտ ու ապրի ամեն առումով տաք միջավայրում, այս պայմանների գոյությունից հետո միայն կարող է ապահովվել երեխայի պարտադիր հիմնական կրթության սահմանադրական իրավունքը: Այսօր հատկապես ուզում եմ սևեռվել մեր երեխաների ստացած կրթության վրա»,-սա մեջբերում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունից, որը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում` մայիսի 29-ին:

Բախշյանի խոսքով, արդեն 2 տարի է, որ Հայաստանում առկա է գիտելիքների գնահատման անկախ կենտրոն, որի հրապարակած ընթացիկ արտաքին գնահատման արդյունքների ցածր մակարդակը լրջորեն հուզում է հանրությանը:

Վերոնշյալ կենտրոնի կողմից տարբեր դասարաններում, տարբեր առարկաներից անցկացված ընթացիկ գնահատումները ցույց տվեցին, որ դպրոցներում պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքների գնահատումը օբյեկտիվորեն չի կատարվում, որովհետև մատյաններում աշակերտների կիսամյակային ու տարեկան գնահատականները նշանակալիորեն բարձր են անկախ կենտրոնի ընթացիկ գնահատման արդյունքներից:

«Կոծկելու համար հրապարակված այս փաստը` որոշ շահագրգռված տնօրեններ, ուսուցիչներ, այդ տարիքի երեխաներ ունեցող նույնիսկ կրթության ոլորտի տարբեր պաշտոնյաներ, փորձում են տարբեր տեսակի ճնշումներով, անօրինական ճանապարհներով նախապես ձեռք բերել թեստերը և, կեղծելով քննությունների ընթացքը, ուզում են կոծկել իրենց անարդյունավետ գործունեությունը:

Նման ապօրինություններ նախաձեռնող այն քաղաքացիները, ովքեր որպես ուսուցիչ, տնօրեն կամ պաշտոնյա գործ ունեն մեր երեխաների կրթության կազմակերպման գործընթացի հետ, չարիք են հասարակության համար, նրանք իրենց կերպարով վարկաբեկում են կրթությունն ու որպես դրա ամենավտանագավոր հետևանք` վարկաբեկում են պետությ ունը:
Հասարակությունը տեղյակ է, որ նախորդ տարիներին հիմնական դպրոցի ավարտական քննությունների օրերին որոշ հանցավոր տարրերի միջոցով տեղի է ունեցել քննական թեստերի արտահոսք:
Հունիսի 1-ից սկսվում են հիմնական դպրոցի ավարտական քննությունները: Այս տարի նման հանցագործությունը կանխելու նպատակով` իրականացվող միջոցառումների մասին վարչապետինն ուղղված իմ նամակին ի պատասխան` սույն թվականի մայիսի 18-ին կառավարությունը հայտնել է, որ ավարտական քննությունների թեստերի տպագրության ու փաթեթավորման ընթացքին հետևելու են ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության աշխատակիցները:

Անձամբ լինելով Գիտելիքների գնահատման ու թեստավորման կենտրոնում` համոզվել եմ, որ թեստերի գաղտնիությունն ապահովելու համար այնտեղ արվածը բավարար է, սակայն իրենցից դեռևս վտանգ են ներկայացնում այն ՙվայ՚ ուսուցիչները, տնօրեններն ու պաշտոնյաները, ովքեր տարբեր ձևերով շարունակում են փորձել ձեռք բերել քննական թեստերը:

Այս պահին թեստերի ապահով փաթեթավորված տուփերը գտնվում են բանկերում, որտեղից դպրոցների տնօրենները կստանան փակ ծրարներ: Դրանց վրա գրված կլինի դպրոցը, առարկայի անվանումը, տվյալ առարկայի քննությանը մասնակցող աշակերտների թվով թեստերը, որոնք աշակերտների ներկայությամբ տնօրենները բացելու իրավունք ունեն քննությունից ընդամենը 15 րոպե առաջ: Չխախտե°ք այս պայմանը: Հասարակությունը մտահոգված է բոլոր տեսակի քննությունների օբյեկտիվ արդյունքներով»,-ասված է հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:17
ՀՀ պետական շահերին օրագանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}