Թուրքիան կներկայացնեն հայ սաները
Ըստ թուրքական «Հյուրրիյեթի»(Hurriyet) Թուրքիայի դպրոցների լավագույն 16 թիմերի մասնակցությամբ մայիսի 14-ին կայացած «Մայնդ Լաբ» (Mind Lab) մտքի վարժանքի միջդպրոցական եզրափակիչ մրցումներում հաղթել է Ֆերիքյոյի հայկական դպրոցի թիմը:
Այսպիսով, Թուրքիայում հաղթող ճանաչված հայ սաները (Արդա Թարաքչըօղլուն, Սերդար Բարմաքսըզը, Մերի Քուզուջուն և Լարիսա Ըլգարլար) կմասնակցեն հունիսի 14-16-ը Պորտուգալիայում անցկացվելիք «Մայնդ Լաբ» միջազգային վեցերորդ օլիմպիադային` ներկայացնելով Թուրքիան:
Այս անգամ նրանք պետք է մրցեն աշխարհի լավագույն թիմերի իրենց տարեկիցների հետ: