Facebook-ի լսարանը հաղթահարել է 700 մլն-ի նշագիծը
Socialbakers.com կայքի վիճակագրական տվյալների համաձայն, աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի լսարանը հաղթահարել է 700 մլն գրանցված օգատերերի նշագիծը:
Հիշեցնենք, որ դեռևս հունվար ամսին սոցիալական կայքի գրանցված օգտատերերի թիվը 600 մլն էր։
700 մլն օգտատերերի շրջանում առաջատարի դիրքերում է ԱՄՆ, որտեղ կայքից օգտվում է ավելի քան 155,3 մլն մարդ։ ԱՄՆ-ին հաջորդում են Ինդոնեզիան՝ 37,9 մլն, Մեծ Բրիտանիան՝ 30,7 մլն, Թուրքիան ՝ 29,5 մլն և Հնդկաստանը՝ 26,6 մլն:
Իսկ օրինակ Ռուսաստանն այս ցուցակում զիջում է իր դիրքերը։ Socialbakers.com-ի տվյալների համաձայն այստեղ Facebook-ն ունի մոտավորապես 5 մլն օգտատեր։
Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանը։
Հայաստանում այսօր Facebook սոցիալական ցանցում գրանցված է 155.900 օգտագործող: Ցանցից օգտվողների թվում գերակշռում են 18-24 և 25-34 տարիքային խմբի ներկայացուցիչները` համապատասխանաբար 38% և 30%: